ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Մենք ապրում ենք արևելյան ավատատիրական երկրում»

«Մենք ապրում ենք արևելյան ավատատիրական երկրում»
21.03.2013 | 23:00

irates.am-ի երեք հարցը՝ Պահպանողական կուսակցության նախագահ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ:


-Դուք միացե՞լ եք Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Բարև» շարժմանը: Եթե այո, ապա որո՞նք են շարժառիթները:
-Ո՛չ, չենք միացել, ինչի մասին առիթ ունեցել եմ հրապարակավ ասել:
-Արդյո՞ք Դուք և Ձեր կուսակցության անդամները տեղ եք գտել Երևանի ավագանու «Ժառանգության» կազմած ցուցակում:
-Երևանի ավագանու «Ժառանգության» ընտրական դաշինքին մաս չենք կազմում, սակայն մեր մասով փորձում ենք երախտամոռ չլինել և հատուցել Երևանի ավագանու նախորդ ընտրություններում «Ժառանգության» ասպետական պահվածքի դիմաց, երբ այդ կուսակցությունն այն ժամանակվա ընդդիմության առաջատարին՝ նաև մեր մասնակցությամբ ստեղծված Հայ ազգային կոնգրեսին չխանգարելու համար առանձին ցուցակ չներկայացրեց: Մեր մասով հատուցումը մենք անում ենք «Ժառանգությանը» սատարելով և իրենց ցուցակում խորհրդանշական երեք անձ ներկայացնելով՝ երբեք չմտածելով, թե ավագանու անդամ կունենանք. դա մեզ հարկավոր չէ:
-Ըստ Ձեզ՝ ընթացիկ քաղաքական պրոցեսները կարո՞ղ են հանգեցնել իշխանափոխության. Երևանում կարո՞ղ է հաղթել ընդդիմությունը, թե՞ ոչ:
-Հայաստանում քաղաքական գործընթաց չկա, և առաջիկայում իշխանափոխություն, ցավոք, չի սպասվում: Երևանում նույնպես ընդդիմությունը հաղթել չի կարող, քանի որ մենք ապրում ենք արևելյան ավատատիրական երկրում, ուր ընտրություն ասվածը հավուր պատշաճի արվող միջոցառում է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ